Հասարակություն

Արցախ. Մարտունի քաղաքի նորակառույց թաղամասը շուտով կբնակեցվի

Արցախի Մարտունի քաղաքի նոր թաղամասում կառուցված 4 շենքերը մոտ ժամանակներս շահագործման են հանձնվելու: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարո Թովմասյանը:

«Այդ 93 բնակարանները տրամադրվելու են զոհված զինծառայողների, սպայական անձնակազմի և սոցիալապես անապահով ընտանիքներին»,-հավելել է Կ. Թովմասյանը:

Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի խոսքով՝ նոր թաղամասում կառուցվում է ևս 4 քառահարկ բնակելի շենք։

«Երկու շենքերի շինարարական աշխատանքներն արդեն 1 շաբաթ է, ինչ սկսվել են: Շենքերի նկուղային հարկերը նախատեսված են ապաստարանների համար:Կառուցվելիք շենքի բնակիչներն ևս ունենալու են խաղահրապարակ,-ասել է Կ. Թովմասյանը և ավելացրել,- շենքերի կառուցման աշխատանքներն իրականացնում է «Ֆերզիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը. շենքերը շահագործման կհանձնվեն 2 տարուց հետո»:

Ցուցադրել ավելի
Back to top button