Միջազգային

Ալպերում ձնահյուսը ծածկել է դահուկորդների խմբին. կան զոհեր

Ավստրիայում ձնահյուսը 2 դահուկորդի կյանք է խլել՝ գրում է Daily Mail-ը։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 17-ի, Տիրոլ շրջանում։ Ալպերից իջած ձնահյուսը ծածկել է դահուկորդների 5-հոգանոց խումբը։

Վթարային-փրկարարական ծառայության աշխատողներն անցել են տվյալ գոտու մաքրմանը։ Ներկայում գտնվել է 2 դի, նրանց ինքնությունը դեռևս պարզված չէ։

Մինչ այդ՝ մարտի 15-ին, նույն շրջանում ձնահյուսը հարվածել էր 8 ալպինիստի։ Նրանցից 4-ին հաջողվել էր ինքնուրույն դուրս գալ և կանչել փրկարարների, մնացած 4-ը զոհվել էին։

Ընդհանուր առմամբ անցած տարի ավստրիական Ալպերում զոհվել է 267 մարդ։

Ցուցադրել ավելի
Back to top button