Քաղաքական

Ազատ Դեմոկրատներին Արմավիրում դիմավորել են աղ ու հացով


Ազատ դեմոկրատներ կուսակցության հերթական քարոզարշավը Արմավիրի մարզում էր: Սկզբում  հանդիպել են Էջմիածնի ընտրողների հետ, ապա Արմավիրի:  Կուսակցության թեկնածուներն անհանդուրժող են ներկա իշխանության վարած քաղաքականության հետ և  առաջարկում են   փոխել, քանի որ այն նպաստել է աղքատության ավելացմանն ու արտագաղթի աճին: Կուսակցության առաջնորդ թեկնածուները Արմավիրում ծաղկեպսակ են դրել արցախյան ազատամարտում զոհված ր անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նաև Արթուր Սարգսյանի հիշատակը:

 

 

Արմավիրի կայարանամերձ հրապարակում Ազատ դեմոկարտներ կուսակցության առաջնորդների հետ հանդիպմանը սակավաթիվ արմավիրցիներ կային: Տեղն այնքան էլ բնակեցված չէ և որքան էլ ուժեղացուցիչներով բարձր երաժշտությամբ  ժամանակ շահելով ցանկացան բնակչության ուշադրությունը հրավիրել, այնուամենայնիվ քիչ մարդ հավաքվեց: Մինչ ծրագիրը ներկայացնելը Անահիտ Բախշյանին էին մոտենում քաղաքացիներն ու զրույցի բռվնում:

Ընտրվելուց հետո Անահիտ Բախշյանի գործը կրթական համակարգի ապաքաղաքականացումն է, քաղաքականությունը չպետք է մտնի դպրոց, թեև դա օրենքով ամրագրված է, սակայն իրականում օրենքը միշտ  խախտվում է:

Հետո եկան Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանն ու Ստյոպա Սաֆարյանը: Նրանց Արմավիրում դիմավորեցին աղ ու հացով:  Նրանք Հարգանքի տուրք մատուցեցին արցախյան զոհված և անհայտ կորած ազատամարտիկների,  ինչպես նաև Սասնա ծռերին հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին:  Ազատ դեմոկրատներ կուսակցության նախընտրական ծրագիրն ուղղված է կեղեքող համակարգի դեմ: Իրենք փոխելու են երկրում տիրող իրավիճակն ու գտել լուծումները:

Ստվերային տնտեսությունը հովանավորված է կառավարության կողմից, ստվերային տնտեսության գործունեության հետևանքով պետական բյուջեն չի մուտքագրվում մոտ 800 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ստվերի վերացմամբ յուրքանչյուր ընտանիքում շուրջ 1200 դոլարով  կավելանա պետբյուջեից տրվող ծախսերը: Ոտնահարված են մարդկանց իրավունքները:

«Իրական, գործող իշխանության ամենամեծ հակառակորդը մենք ենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Պետք է մոնոպոլիաները վերացնել, խոշոր օլիգարխները ստեղծում են մեծ բիզնեսները, որի արդյունքում ճնշվում է մանր ու միջին բիզնեսը

Հրանտ Բագրատյանն առաջարկեց չխաբնվել ընտրակաշառքներով և իրենց քվեն ճիշտ ուղղորդել, հակառակ դեպքում երկրի տնտեսության մեջ դրական փոփոխություններ չեն լինի, աղքատությունն  էլ ավելի կխորանա, արտագաղթի ծավալները կմեծանան

Ազատ դեմոկրատները վերջում ներկայացրին իրենց վարկանիշային թեկնածուներին, որոնք այս կամ այն կերպ կապված են Արմավիրի մարզի հետ:  Վարկանիշային թեկնածու Սոնա Մինասյանը նշեց, որ իրենց կուսակցության նախընտրական շտաբի համար դժվարությամբ են տարածք ձեռք բերել, որը վերջերս է բացվել:

Նախընտրական քարոզչությունը լսելուց հետո քաղաքացիներից ոմանք արդեն կողմնորոշվել են:

Ցուցադրել ավելի
Back to top button