Միջազգային

Հալեպի շրջանում ավիահարվածի հետևանքով զոհվել է 42 մարդ

Սիրիայի Հալեպ քաղաքից ոչ հեռու գտնվող մզկիթին ուղղված ավիահարվածի զոհն է դարձել առնվազն 42 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհրդին։ Հաղորդվում է, որ ավիահարվածը հասցվել է ահաբեկիչների կողմից վերահսկվող Ալ-Ջինա գյուղին։ Հարձակման պահին մզկիթում երեկոյան նամազի էին հավաքվել մի խումբ հավատացյալներ։

Դեռևս հայտնի չէ, թե որ երկրի ինքնաթիռներն են իրականացրել հարվածը։ Այդ շրջանում ռազմական գործողություններ են իրականացնում ԱՄՆ-ի, ինչպես նաև Սիրիայի և ՌԴ-ի ավիացիոն ուժերը։

Ցուցադրել ավելի
Back to top button