Տնտեսական

Ինչ ներդրումներ են սպասվում առաջիկայում


Հայկական կողմի առաջարկով ստեղծվում  է  hայ-ռուսական  ներդրումային հիմնադրամ, որը  կխրախուսի երկու երկրների միջև  առևտրաշրջանառությունն ու ներդրումներ կներգրավի: Թվային տվյալներ ու մոտավոր կանխատեսումներ անելը դեռ վաղ է, սակայն, «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի վստահեցմամբ,  համագործակցությունը  ոչ թե կարճաժամկետ, այլ՝  երկարաժամկետ է լինելու:  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարևորում է համատեղ   հիմնադրամների ստեղծումը: Ընդգծում է՝  եթե ծրագրվում է Հայաստանում ստեղծել  ժամանակակից արտադրություններ ու ձեռնարկություններ, ապա  ներդրումներն ու  հիմնադրամները կարևոր են:

Ռուսաստանը Հայաստանի կարևոր  ռազմավարական ու առևտրային    գործընկերն է՝ երկուստեք տնտեսական հարաբերություններն ամրացնելու և ամենակարևորը՝  ներդրումներ ներգրավելու  նպատակով: Օրերս  ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը եւ Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հայ-ռուսական ներդրումային ֆոնդ  ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրեցին:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ  տնօրեն Արթուր Բադալյանի փոխանցմամբ, կստեղծվի նաև հայ-ռուսական միասնական ներդրումային հարթակ: Այստեղ  ռուսական  կողմն  ուղղակի ներդրումներ կկատարի: Ռուսական  կողմը, ըստ զրուցակցիս,  պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ու ՌԴ-ի համար ընդունելի համարվող ճյուղերում.«Գյուղատնտեսություն, նաև՝ վերամշակող, արդյունաբերություն, ՏՏ, էներգետիկա, տրանսպորտ»:

Այժմ հայկական ծրագրերը հստակեցնելու և ռուսական կողմի հետ քննարկելու փուլն է՝ ասում է Արթուր Բադալյանը:  Ներդրումային նախնական գումարը կկազմի 50 մլն դոլար։ Այստեղ կարևորը ոչ թե գումարն է, այլ՝ ծրագրերը՝ վստահեցնում է:

«Ոնց հասկացանք,  ներդրումներ անելու ծավալային խնդիր չկա, ակնկալում են առողջ  ու կողմերի համար շահավետ ծրագրեր, որտեղ ներդրումներ կարվեն»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարևորում է համատեղ  հիմնադրամների ստեղծումը: Ընդգծում է՝ եթե ծրագրվում է Հայաստանում ստեղծել ժամանակակից արտադրություններ ու ձեռնարկություններ, ապա  ներդրումներն ու  հիմնադրամները կարևոր են:

Առաջիկայում կստեղծվեն  նաև հայ- ռուսական նոր համատեղ ձեռնարկություններ:  Թե երկու երկրների միջև  որքանո ՞վ  կավելանա առևտրաշրջանառությունը, դժվար  է ասել:

Փոխարենը հստակ է  մի բան՝  համագործակցությունը   ոչ թե կարճաժամկետ, այլ՝  երկարաժամկետ է:  Համենայնդեպս  ՓՄՁ ներդրումներ, ՈւՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանն այդպես վստահեցրեց:

Ցուցադրել ավելի
Back to top button