Միջազգային

ԱՄՆ չի բացառում Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողությունները

Միացյալ նահանգները չի բացառում Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողությունները: «Ռազմավարական համբերության ամերիկյան քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի նկատմամբ ավարտվել է»,- հայտարարել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հարավային Կորեա իր այցի ժամանակ: Հարցին, հնարավոր է արդյոք ուժային հակազդեցություն Փհենյանի քաղաքականությանը ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է, որ Վաշինգտոնը քննարկում է բոլոր տարբերակները:

«Չենք ցանկանում, որպեսզի գործը հասնի ռազմական հակամարտության, սակայն բոլոր գործողությունները, որոնք սպառնալիք կներկայացնեն մեր կամ հարավկորեական զորքերին, կարժանանան համարժեք պատասխանի»:

Ցուցադրել ավելի
Back to top button