Տնտեսական

50 միլիոն դոլար՝ առաջին փուլի համար.Սուրեն Կարայան


ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտին 14-ին համաձայնագիր էին ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։

«Առաջին փուլում առնվազն 50 միլիոն դոլար իրենց կողմից կտրամադրվի և համարժեք գումարներ նաև մեր կողմից», — պատասխանելով հարցին՝ որքա՞ն է հիմնադրամի կապիտալը՝ կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Նրա խոսքով՝ այդ գումարներն անընդհատ, կախված ներդրումային ծրագրից, կարող են ավելանալ: Հարցին՝ ի՞նչ տեղեկությունենր կան Կարեն Կարապետյանին աջակցություն հայտնած ռուս գործարարներից, ովքեր ներդրումներ էին խոստացել անել Հայաստանում, ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարը հորդորեց մի փոքր էլ սպասել։

«Որ մի փոքր էլ սպասեք, մինչև մարտի վերջ իրենք գալու են ու հայտարարություն կանեն», — նշել է  նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button