Քաղաքական

Մեր պատգամավորների 70-80 տոկոսը՝ ոչ գվում է, ոչ բվում. Արթուր Բաղդասարյան


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր հանդիպել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտրողների հետ: Արթուր Բաղդասարյանը միայն ելույթ է ունեցել, ընտրողներին հարցեր տալու հնարավորություն չի տրել։ «Հայկական վերածննդի» ղեկավարը հեռացել է հետնամուտքով՝ հերթական անգամ խուսափելով նաև լրագրողների հարցերից:

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը  նախորդ երկու օրերը շրջել է  Հայաստանի մարզերում ու գյուղերում և, ինչպես ինքն է բնորոշում, մայրաքաղաք է վերադարձել շատ կոտրված։ Պարզել է, որ   հայաստանյան շատ գյուղեր դատարկվում են, տեսել է  այնպիսի  գյուղեր,  որտեղ բնակվում են 5 -6 մարդ։ Բաղդասարյանը այս վիճակագրական պատկերն  այսօր ներկայացրեց Քանաքեռ-Զեյթուն  համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ.

«Մեր պատգամավորների 70-80 տոկոսը, ժողովրդի լեզվով ասած ոչ գվվում են, ոչ բվվում են, բայց այդ մարդիկ հետո փողը բաժանում են ու դառնում են պատգամավոր, բայց հետո ոնց ե՞նք ուզում, որ լավ ապրենք՝ ասաց Բաղդասարյանը:

Բաղդասարյանը ելույթի ընթացքում մի քանի անգամ հայտարարեց ,որ իրենց ծրագրերը իրատեսական են ու  կենսունակ ,քանի որ բխում են  ժողովրդի դարդուցավից։ Բաղդասարյանն ասում է, որ երկրից ապօրինի թալանված գումարները քաղաքակիրթ կերպով  պետք է վերադարձնել Հայաստան։ Օրինակ է   բերում ՌԴ-ն,  որտեղ օրենք մշակեցին ու  մեծ գումարներ հետ բերեցին բյուջե.

Նշենք, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը նախընտրական քարոզարշավի  այս տասնօրյակում  արձանագրել էր վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր ու խախտումներ ոչ միայն իշխող Հանրապետական կուսակցությանը այլ նաեւ ոչ իշխանական որոշ ուժերից կողմից։ Մասնավորապես՝ նշված էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, ընտրակաշառքներ  է   բաժանել:  Թիվ մեկ ընտրատարածքում պատգամավորության ռեյտինգային թեկնածու առաջադրված Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հրապարակմանը ասաց

«Ես չգիտեմ ո՞վ որտեղից է նման տվյալներ վերցրել, այդպիսի բան գոյություն չունի ու չի էլ ունեցել»,-ասաց Շահգելդյանը:

Նշենք, որ այս հանդիպմանը   բնակիչները  հնարավորություն չունեցան  հարցերը ուղղելու  Արթուր Բաղդասարյանին։ Ելույթն ավարտելուց վայրկյաններ անց  Բաղդասարյանը հետնամուտքով  հեռացավ ՝հերթական անգամ խուսափեց  նաև  լրագրողների հարցերից:

Ցուցադրել ավելի
Back to top button