Հասարակություն

Վարչապետը անդրադարձել է նավթամթերքի որակին և հանձնարարականներ տվել


ՀՀ կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մատակարարվող նավթամթերքի որակի վերաբերյալ տվեց համապատասխան հանձնարարական: «Մեր կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում, չարաշահումների վերացման և որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Նրա խոսքով, պետք է հստակ տարանջատել՝ համապատասխան թույլտվություններն ըստ վառելիքի տեսակների՝ հաշվի առնելով ՀՀ ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը: «Հաջորդը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ քննարկել, մշակել այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և կանխարգելող հստակ մեթոդաբանություն»,-ասաց նա:
Ցուցադրել ավելի
Back to top button