Հասարակություն

Պատրիարքական ընտրություններ սկսելու իրավասությունը պատկանում է միայն հայկական համայնքին

Հայկական համայնքը պատասխանել է Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը միջամտելու փորձին: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Պատրիարքի ընտրությունների նախապատրաստումը նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Սեբու Ասլանգիլը  «Ակոս»-ին տված հարցազրույցում նշել է, որ նահանգապետարանի կողմից պատրիարքարան ուղարկված գրությունը անօրինական է:

«Այդ գրությունը սկզբից մինչև վերջ անօրինական է, նահանգապետարանը չունի այդպիսի իրավասություն: Պատրիարքական ընտրություններ սկսելու իրավասությունը պատկանում է միայն հայկական համայնքին»,- ասել է Սեբու Ասկանգիլը:
Ցուցադրել ավելի
Back to top button