Քաղաքական

Մատչելի գնով պարարտանյութ տրամադրելու ծրագիրը՝ օրակարգում


Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ՝  կառավարությունն այսօր հաստատել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը»: Սա արտոնյալ պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրում է  նախատեսում՝ 20 տոկոս կանխավճարի պարագայում իհարկե: Մանր տնտեսությունները նոր տեխնիկա ձեռք բերելու համար կամ պետք է միանան, կամ պետք է այն վարձով ձեռք բերեն ավելի խոշորներից: Մատչելի գնով պարարտանյութ տրամադրելու ծրագիրը նույնպես օրակարգում է:

 

Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած գյուղտեխնիկան Հայաստանում դեռ թարմացված չէ: Ու պատահական չէ, որ ցանկացած գյուղ այցելելիս գյուղացիներին հուզող առաջին հարցը շարունակում է մնալ այդ տեխնիկայի մաշվածությունը:

Հայաստանում աստիճանաբար գյուղտեխնիկան կթարմացվի: Կառավարությունն այսօր հաստատեց դրա ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը: Սա նոր ծրագիր է, որը մասնավոր տնտեսություններին  հնարավորություն կտա լիզինգով գյուղտեխնիկա ձեռք բերել: Այս դեպքում գյուղացին 20 տոկոս կանխավճար պետք է վճարի ու  տեխնիկան ձեռք բերի 2 տոկոս տոկոսադրույքով: Ծրագիրը կյանքի է կոչվում պարարտանյութի  տրամադրումից  տնտեսված գումարների հաշվին։ Խնայված  2,2 մլրդ դրամից 120 մլն- ը կուղղվի վարկերի սուբսիդավորմանը: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան.«Կան ընկերություններ, որոնք 9 տոկոսով կտրամադրեն, որից յոթ տոկոսը կսուբսիդավորի պետությունը»:

Պետական աջակցության շրջանակներում գյուղացիներին տրամադրվող  պարարտանյութի տրամադրման  ծրագրում նույնպես փոփոխություններ են կատարվել: Այն ձեռք կբերվի՝ կանխիկ վճարման դեպքում, կառավարությունն էլ նախապես մատակարար ընկերություններին կանխավճար չի վճարի: Նախկինում կուտակված պարտքերը մանրամասն կուսումնասիրվեն։ Վարչապետ  Կարեն Կարապետյանը չբացառեց:

Հիշեցնենք, Կարեն Կարապետյանի կառավարությունը  փորձում է  հնարավոր ամեն ինչ անել՝ գյուղատնտեսությունը բիզնեսի վերածելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button