Քաղաքական

ՀՅԴ-ն քարոզարշավն այսօր անցկացրեց Աջափնյակում


Սողոմոն Թեհլերյանի կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի սպանության հիշատակման օրը Հայ հեղափոխական դաշնակցությունն իր քարոզարշավն անցկացրեց Աջափնյակ համայնքում՝ Թեհլերյանի արձանի մոտ:

 

Դաշնակցականներն ամեն տարի մարտի 15-ին հավաքվում են Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ և նշում Թեհլերյանի կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի սպանության հիշատակման օրը: Այս տարի ավանդական միջոցառումը համընկավ նախընտրական քարոզարշավի հետ և մեկնարկեց շուրջպարով, հայրենասիրական երգերով:

Համախոհներին ողջունելու եկած պատգամավորության թեկնածուները նախ շնորհավորեցին միմյանց Սողոմոն Թեհլերյան հերոսի սխրագործության առիթով, ապա հորդորեցին այնպես քվեարկել, որ ապրիլի երկուսից հետո Թեհլերյանի արձանի մոտ բաց ճակատով վերադառնան:

Մեկ այլ թեկնածու՝ Միքայել Մանուկյանն էլ միասնականության կոչ արեց՝ ընդգծելով, որ ընտրություններով ամեն ինչ ոչ թե վերջանում, այլ սկսվում է:

Դաշնակցությունը միակ քաղաքական ուժն է, որը կառուցված չէ մեկ անձի շուրջ՝ իր նախընտրական ելույթում նշեց Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Նկատելով, որ դժվար է մեր այսօրվա քաղաքական իրավիճակում և խայտաբղետ կուսակցությունների միջև ճիշտ կողմնորոշվելը՝ պատգամավորության թեկնածուն ընտրողի գործը հեշտացնելու նպատակով համեմատություն կատարեց:

Թե ինչքանով են հավաքվածները հավատում և վստահում այս ուժին, «Ռադիոլուրը»  փորձեց պարզել հենց նրանցից: Քչերն էին, որ տարածքի բնակիչ էին, ներկաների մեծամասնությունը դաշնակցականներ էին:

Նշենք, որ դաշնակցականների հավաքատեղի դեմ դիմաց ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Անուշ Սարգսյանի նախընտրական շտաբն է: Հավաքվածներից մեկն էլ նշեց, որ միայն նրան է ճանաչում: Կողքի դպրոցի տնօրենն է: Իհարկե հանրապետական է, բայց հոգու խորքում ընդդիմադիր է և հիմնականում դրա համար են իրեն հարգում:

Ցուցադրել ավելի
Back to top button