ՀասարակությունՑեղասպանություն 100

Դրագինյանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևան ժամանած Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի քաղաքապետ Ռիշարդ Ստրամբիոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ֆրանսիական Դրագինյան քաղաքի պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ցուցադրել ավելի
Back to top button