Քաղաքական

Արմեն Ամիրյանը դատապարտել է Ջրառատի միջադեպերը


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր կառավարության նիստից հետո դատապարտել է Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում օրերս տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, այստեղ մարտի 12-ին և մարտի 14-ին զենքի կիրառմամբ միջադեպեր են   արձանագրվել, 3 մարդ վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ցանկացած կուսակցություն մեր հասարակության հայելին է»,-ասել է մշակույթի նախարարը:

«Ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, ովքեր կարող են  նման միջադեպեր ստեղծել: դատապարտում եմ ՝ անկախ կուսակցական պատկանելությունից»:

Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ի շանսերը բարձր է գնահատել՝ նշելով, որ ներկայացված  ծրագրերը իրատեսական են: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով նաև ՀՀԿ  համամասնական ցուցակի հինգերորդ հորիզոնականում է, նախընտրական այլ հարցերի չի պատասխանել՝ նշելով, որ աշխատանքային ժամին քարոզչությամբ չի զբաղվում:

Ցուցադրել ավելի
Back to top button