Հասարակություն

Այն, ինչն անհույս է, վերացնում ենք.Կարեն Կարապետյան


Վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանից հետաքրքրվել է` կատարե՞լ են նախկին հանձնարարականը պետական մասնակցություն ունեցող հիմնարկների ղեկավարների գործունության վերաբերյալ և ամփոփե՞լ են ֆինանսական արդյունքները:

«Հանձնարարականի ժամկետն այսօր է լրանում, բայց մենք երեկ ամփոփել ենք եղած առաջարկությունները, դրանց ավելացրել ենք մեր առաջարկություևները, որտեղ ձեր հարցերի պատասխաններն ամբողջությամբ ընդգրկված են», — պատասխանել է Մարկոսյանը։

Վարչապետը նշել է, որ հաջորդ շաբաթ անցկացվելու է հանձնարարականի կատարման վերաբերյալ խորհրդակցություն:

«Այն, ինչն անհույս է, վերացնում ենք: Այն, ինչ կարող է փոխվել, շանս ենք տալիս: Այլևս երկար-բարակ չենք անում, կտրուկ կտրելու ենք, այն, որ տարեցտարի գալիս է, անհասկանալի է՝ ինչու ենք սուբսիդավորում, արդյունք չկա, անձնակազմ է պահում և այլն, կտրում ենք», — ընդգծել է Կարեն Կարապետյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button