Տնտեսական

ԱԱՀ-ի վերադարձն ապահովելու համար կառավարությունը հատկացրեց 5 միլիարդ դրամ


Արտահանողների կողմից ներկայացված հայտերով՝ այս տարվա առաջին եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձն  ապահովելու  համար կառավարությունը 5 միլիարդ 637 միլիոն 449 հազար դրամի չափով գումար է հատկացրել ՊԵԿ- ին:

ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ,  ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով արտահանողներին օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու  նպատակով առաջին եռամսյակի համար նախատեսված հատկացումների գումարը հնարավորություն  չի ընձեռում ապահովել ավելացված արժեքի հարկի վերադարձը:

«Ուստի` ԱԱՀ-ի ծախսային վերադարձը կազմակերպելու համար նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով՝ երկրորդ եռամսյակի մնացորդային գումարը՝ 5 միլիարդ 637 միլիոն 449 հազար դրամի չափով, կտեղափոխվի առաջին եռամսյակ` անփոփոխ թողնելով այդ ծրագրի գծով հատկացումների տարեկան գումարը», — նշել է  ՊԵԿ փոխնախագահը:

Ցուցադրել ավելի
Back to top button