Հասարակություն

Պոլսի հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններ` այսօր


Այսօր նախատեսված է Պոլսի հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններ: Ի սկզբանե՝ տեղապահի ընտրություններում թեկնածությունն առաջադրել էր երեք հոգեւորական` պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Վերջինս, սակայն, ընտրություններից մեկ օր առաջ հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին, որպեսզի ձայները չբաժանվեն եւ Արամ Աթեշյանի ընտրվելու հնարավորությունը չմեծանա։ Միաժամանկ, սրբազանը ընտրություններին մասնակցող հոգեւորականներին կոչ է արել քվեարկել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի օգտին, «Ռադիոլուր»-ին փոխանցեց Պոլսի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

Տեղեկացնենք, որ տեղապահի ընտրությունները նախատեսված է այսօր Երեւանի ժամանակով ժամը 16-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button