Քաղաքական

ՀՎԿ նախընտրական քարոզարշավը երբեմն ուղեկցվում է հումոր-սպառնալիքներով


«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այսօր և վաղը  հանդիպումներ կունենա Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում: Մինչ այդ, ՀՎԿ առաջնորդը մի շարք  հանդիպումներ է ունեցել  ինչպես Երևանում, այնպես էլ  մի քանի մարզերում:     

Մարզային այցեր, հանդիպումներ Երևանի տարբեր վարչական շրջաններում, հյուրանոցներում. «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական քարոզարշավն անձամբ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է անցկացնում:

ՀՎԿ առաջնորդն իր հանդիպումներում հիմնականում ընտրողներին հիշեցնում է, թե անցած տարիներին  ինչ նախաձեռնությամբ են հանդես եկել, ինչ են արել:

ՀՎԿ-ի հանդիպումներն անցնում են նաև  Հեղինե Բիշարյանի ուղեկցությամբ: Նա էլ  իր ընտրողներին խոստանում է ամեն ինչ անել, որպեսզի  իրենց ձայնը տեղ հասնի, բարձրացրած խնդիրները լուծում ստանան: Բիշարյանը նախընտրական հանդիպումներում նաև, այսպես ասենք, հաշվետվություն է ներկայացնում:

Հիմնական առանցքը ոչ միայն նախընտրական դրույթներն են, այլ՝ ընտրակաշառքներն ու դրանց հաշվարկները: Երբեմն  նախընտրական հանդիպումներում նաև հումորն է փրկում: ՀՎԿ առաջնորդն առաջիկա օրերին  հանդիպումներ կանցկացնի Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում:

Ցուցադրել ավելի
Back to top button