ԿարևորՀասարակություն

Նոր կրակոցներ` Ջրառատում. կա երեք վիրավոր


Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության  (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկացմամբ՝ դաշինքի համակիրների վրա զինված հարձակման հետևանքով կան վիրավորներ: Նախընտրական շտաբից հայտնում են, որ հավելյալ տեղեկություններ ունենալու դեպքում հանրությանը կտեղեկացնեն:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից «Ռադիոլուր»-ը փորձել է մանրամասներ ճշտել։ Պաշտոնյան ասել է, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ նշված համայնքում համապատասխան գործողություններ են իրականացնում։ Իրավիճակը վերահսկելի է։ Երեք անձինք տեղափոխվել են հիվանդանոց՝ մեկը ոտքի հրազենային վնասվածքով, մյուսը ձեռքի կոտրվածք ունի, երրորդը դանակահարված է։

Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանությունը սկզբից եղել է դպրոցում, երեխաների մակարդակով, որին միջամտել են մեծահասակները։ Վիճաբանողներից մեկի մոտ եղել է հրազեն,մյուսները փորձել են վերցնել ձեռքից։

Ըստ նախանական տվյալների՝ կրակոցը հնչել է հենց այդ ժամանակ։ Ոստիկանության ծառայողներն անմիջապես միջամտել են, ինքնաձիգը առգրավված է։ Վիճաբանության մասնակիցների անունները ճշտվում են։ Ի պատասխան «Ռադիոլուր»-ի ճշտող հարցին, թե քաղաքական որ ուժի ներկայացուցիչներն են վիճաբանության մասնակիցները ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասել է, որ մանրամասները ճշտվում են, ավելի ուշ հանդես կգան լրացուցիչ տեղեկություններով։

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյան

Ցուցադրել ավելի
Back to top button