Քաղաքական

Պատգամավորության կին թեկնածուները տղամարդկանց իրենց մրցակից չեն համարում


Պատգամավորության կին թեկնածուները տղամարդկանց իրեն մրցակից չեն համարում։ Մեր ընտրազանգվածները իրարից տարբեր են՝ ասում է ազատ դեմոկրատ Անահիտ Բախշյանը։ Իսկ «Հայկական վերածնունդից» Մարիաննա Ֆրունջյանն էլ շեշտում է՝ մարդկանց իրենց գործով են դատում։ Իսկ ինչ է մտածում կին եւ տղամարդ գործիչների մասին հոգեբանը։

 

Իր հետ նույն ընտրատարածքում առաջադրված տղամարդ թեկնածուներին իրեն մրցակից չհամարող «Ազատ դեմոկրատներ»- ից թիվ 3 ընտրատարածքում առաջադրված Անահիտ Բախշյանը համոզված է, որ իր և տղամարդ թեկնածուների ընտրազանգվածները շատ տարբեր են: «Լավաշ չեմ վաճառել, ընդհանրապես ոչինչ  չունեմ վաճառելու, ես գալիս եմ ձեր երեխաների կրթության իրավունքը բարձր մակարդակի հասցնելու համար»,- ասում է նա:

Անահիտ Բախշյանը հիշեց ժողովրդական խոսքը՝ երկու շուն գզվռտվում են, անցորդը՝ շահում: «Ես ինձ համար ազատ, հանգիստ աշխատում եմ: Ես այդ գզվռտոցում շահում եմ»,- կեսկատակ հավելեց նա:

«Հայկական վերածնունդ» կուսակցության կենտրոնի տարածքային ցուցակով առաջադրված Մարիաննա Ֆրունջյանը նույնպես տղամարդ թեկնածուներին  իրեն մրցակից չի համար, յուրաքանչյուրին ըստ իր արած գործի են գնահատում՝ ասում է։

Հոգեբան Լաուրա Պետրոսյանն էլ տարբերակում չի դնում տղամարդ կամ կին թեկնածուների միջև, ամեն ինչ կախված է ուղեղի ճկունությունից՝ նկատում է։ Նրա դիտարկմամբ՝ կանայք վերջին շրջանում ավելի շատ են ներգրավվում կառավարման օղակներում և հաջողությամբ են կատարում իրենց գործը:

Կարևոր է որպեսզի աշխատանքը չդեֆորմացնի կնոջը, չկտրվի իր արմատներից՝ ավելացրեց հոգեբանը։ Նրա համոզմամբ՝  կինը ի սկզբանե ընտանիքում որպես հենարան լինելով՝ շատ լավ, գրեթե անփոխարինելի կազմակերպիչ է փոքր խմբերում: Իսկ ահա քաղաքական դաշտում չպետք է փորձի տղամարդու դերակատարում ստանձնել:

Back to top button