Քաղաքական
Սարգսյան-Մեդվեդև նախատեսված հանդիպումը չի կայանա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մարտի 14-ին նախատեսված հանդիպումը չի կայանա:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կառավարության ղեկավարը հիվանդացել է հարբուխով:
«Մեզ մոտ հարբուխի համաճարակը կարծես թե նահանջում է, սակայն վիճակը շարունակում է լուրջ մնալ»,-հայտարարել է Պուտինը նախարարների կաբինետի անդամների հետ խորհրդակցությանը՝ ընդգծելով, որ Մեդվեդևը ևս հիվանդացել է: