Միջազգային

Թրամփը տարեկան աշխատավարձը կուղղի բարեգործությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր մեկ տարվա ողջ աշխատավարձը կնվիրաբերի բարեգործությանը՝ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սպայսերը։ Ամերիկացի առաջնորդի աշխատավարձը կազմում է տարեկան 400 հազար դոլար։ Այս մասին փոխանցում է BBC-ն։ Սպայսերի խոսքով՝ Թրամփը ցանկանում է, որպեսզի Սպիտակ տան աշխատակազմի լրագրողներն օգնեն իրեն ընտրելու, թե կոնկրետ ինչ նպատակների ուղղել այդ գումարը։

Ընտրարշավի ժամանակ Թրամփն ասել էր, որ չի ծրագրում ստանալ աշխատավարձ, բացառությամբ օրենքով սահմանված նվազագույն 1 դոլարի։ Ավելի վաղ նրան քննադատել էին այն բանի համար, որ նա գրեթե ոչինչ չի նվիրաբերել բարեգործությանը իր բազմամյա բիզնես կարիերայի ընթացքում։ ԱՄՆ նախկին նախագահների շարքում իրենց աշխատավարձը բարեգործողությանն են ուղղել Հերբերտ Հուվերն ու Ջոն Քեննեդին։

Ցուցադրել ավելի
Back to top button