Հասարակություն

Արման Թաթոյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել  է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և ԱՄՆ Միջազգային զարգացմանգործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Հայաստանում  մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:Բացի այդ՝ Պաշտպանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները և դրանց կիրառման ուղղությամբ տարվողաշխատանքները:

ԱՄՆ դեսպանը հանդիպման ընթացքում նշել է. «Ուրախ եմ  այստեղ լինել՝ շարունակելու մեր սերտ համակարգման աշխատանքները Մարդու իրավունքների պաշտպանի հետ:Ձեր գրասենյակը էական դերակատարում ունի Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման հարցում: Միացյալ Նահանգների կառավարությունը հավատարիմ է մնում այսհարցում օժանդակելու  իր հանձնառությանը»:

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button