Միջազգային

Քաղաքակա՞ն, թե՞ սոցիալական. վրացի փորձագետները՝ Բաթումիի իրադարձությունների մասին


Վրաստանի Բաթումի քաղաքում մարտի 11-ի  երոկոյան սկիզբ առած ու ողջ գիշեր տեղի ունեցած զանգվածային անկարագություններից ու ցույցերից հետո քաղաքն իր բնականոն հուն է մտել: Վերականգնվել են ծովափնյա քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում վնասված ենթակառուցվածքները, դեպքի վայրից հեռացվել այրված մեքենաները: Հարցի շուրջ, սակայն, Վրաստանի  իշխանություններն ու ընդդիմադիրները շարունակում են միմյանց մեղադրել` իրադարձություններում քաղաքական պատճառներ տեսնելով:

 

 

Աջարիայի Բաթումի քաղաքում առաջին հայացքից սոցիալական խնդրից առաջացած անկարգությունները քաղաքական ծրագրի մի մաս են կազմում:  Այսպես է կարծում վերլուծաբան Գիա Սակվերիլիձեն` նշելով, որ ծրագիրը, սակայն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամները  անհաջող կերպով էին կազմակերպել. «Որոշ կոնկրետ փաստեր ստիպում են ինձ մտածել, որ դա կազմակերպված էր  «Միացյալ ազգային շարժման» կողմից:  Նրանք իրենց աջակցությունն են հայտնել այդ գործընթացին` նպաստելով այլ շրջաններում ևս նմանօրինակ ակիցիաների անցկացմանը»:

Հիշեցնեմ, Բաթումի քաղաքում բնակիչների ու ոստիկանների միջև բախումների պատճառ էր դարձել ճանապարահային երթևեկության կանոների խախտման համար նախատեսված տուգանքների աճը, հատկապես այն բանից հետո, երբ վարորդները հրաժարվել են վճարել` պնդելով, որ խախտում չեն արել: Քաղաքացիների ինքաբուխ ակցիան հասել է Աջարիայի Ներքին գործերի գլխավոր վարչության շենքի տարածք` որտեղ ցուցարները պահանջել են Ոստիկանապետի  հրաժարականը, քարեր նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ, շրջել ու այրել դրանք:

Ընդդիմադիր «Ռութավի 2» հեռուստաալիքը շրջանառում է ցույցի որոշ մասնակիցների  մեկնաբանությունները, ովքեր նշում են`ոստիկանապետ Լաշա Գոգնիաշվիլին Աջարիայի մահմեդական վրացիներին  «թաթարներ»  է անվանել:

Քաղաքական վերլուծաբան Սակվարելիձեի խոսքով, ակնհայտ է, որ այս ամենը կազմակերպված էր. «Միացյալ ազգային շարժումը մտադիր է երկրի անկայուն իրավիճակի ստեղծման իր ծրագիրը փորձել նաև Աջարիայում»:

Մեկ այլ վերլուծաբան Գիա Խուխաշվիլին, սակայն, խորհուրդ է տալիս իրադարձությունների պատճառը փնտրել  սոցիալական ոլորտում: Նրա կարծիքով, ընդդիմությունը փորձել է օգտվել առիթից, սակայն դա չի նշանակում, որ այն քաղաքական դրդապատճառներ ունի.

«Բնական է, որ ամեն անգամ նման դեպքերում սկսվում են փոխադարձ մեղադրանքները: Այժմ կարևոր է, որ հետաքննությունը ճիշտ գնահատական տա` միջադեպի հիմքում սոցիալական խնդիրներ էին, սակայն այստեղ քաղաքականությունն է խառնվել, կամ պայքար է ընթանում կառավարության ներսում…»:

Ի դեպ, Բաթումիի բախումներից ժամեր առաջ մայրաքաղաք Թբիլիսիիում բազմամարդ հանրահավաք էր անցկացվել ի աջակցություն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության խոսափողը համրվող  «Ռութավի 2» հեռուստաընկերության, որը, սակայն,  խաղաղ է ընթացել:

Բաթումիիում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ «Ռադիոլուրի» հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Աջարիայի հայ համայնքի մամուլի խոսնակ Արթուր Հովհաննիսյանը` հույս հայտնելով, որ ապագայում նման իրադարձությունները չեն կրկնվի. «Տեղի ունեցածը մեր քաղաքին սազական չէր. Բաթումին միշտ եղել է համերաշխ, հանդուրժող ու բարեկամության քաղաք և այդպիսին էլ պետք է մնա»:

Ցուցադրել ավելի
Back to top button