Հասարակություն

Ռուսաստանը կարող է հեշտացված կարգով քաղաքացիություն տալ հետխորհրդային երկրների բնակիչներին

Ռուսաստանում կարող է սահմանվել քաղաքացիություն ստանալու նոր սկզբունք՝ հիմնված «արմատների իրավունքի» վրա: Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է Պետդումայի ազգությունների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուսլան Բալբեկը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ սկզբունքը նախատեսված է Կոնստանտին Զատուլինի և Նատալյա Պոկլոնսկայայի օրինագծով: Ազգությունների հարցերով հանձնաժողովն արդեն տվել է իր հավանությունը:

«Այդ օրենքի ընդունման դեպքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն հնարավոր կլինի ստանալ ոչ միայն արյան, ազգության, այլև՝ արմատների սկզբունքով: Հիմնական չափանիշը կլինի ռուսերենի իմացությունը, ինչպես նաև որպես հիմք կընդունվի Խորհրդային միության և Ռուսական կայսրության տարածքների հետ կապը»,- ասել է Բալբեկը:

Այսպիսով, Բալբեկի խոսքով՝ ռուսական քաղաքացիության ձեռքբերման հեշտացված ընթացակարգի իրավունք կստանան ռուսերենին տիրապետողները՝ ժամանակին ԽՍՀՄ-ի կամ Ռուսական կայսրության կազմի մեջ մտնող հետխորհրդային տարածքի երկրների բնակիչները կամ նրանց բարեկամները:
Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button