Քաղաքական

Հին, բայց ոչ հնացած. ինչ պետք է անի Կոմկուսը Խորհրդային Հայաստանի երբեմնի փառքը վերականգնելու համար


Հին, բայց ոչ հնացած.  Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին համարը ներկայացնող Տաճատ Սարգսյանը, ով նաեւ քաղաքական ուժի կենտկոմի առաջին քարտուղարն է, այսօր, իր իսկ, խոսքով մարտական տրամադրվածությամբ հանդիպեց լրագրողների հետ՝ խոսելու այն կարեւոր հարցերի մասին, որոնք մամուլի ներկայացուցիչները հաճախ են բարձրաձայնում: Իսկ հաճախ տրվող հարցն էր ո՞ւր էր կոմկուսը եւ ինչպե՞ս կրկին հայտնվեց քաղաքական թատերաբեմում։

 

Կոմկուսը Հայաստանի հին կուսակցություններից է, բայց ավանդական գաղափարները ժամանակակից լուծումներով արդիականացրած է մտել ընտրապայքար՝ երիտասարդ կուսակցականներով համալրված բանակով՝ հավատացնում է կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Կոմկուսի ղեկավարած 70 տարիներին, ըստ բանախոսի, գրանցվել են միայն տնտեսական աճը մատնացույց անող բարձր ցուցանիշներ։ Իսկ այսօր Հայաստանը հակառակ ուղղությամբ է գնում, վայրէջք է գրանցվում, քանի որ, ընկեր Սարգսյանի բնորոշմամբ, իշխանության եկած պարոնները չունեն ծրագրային եւ գաղափարային ելակետեր։ Իսկ ի՞նչ պետք է անի կումունիստական կուսակցությունը Խորհրդային Հայաստանի երբեմնի փառքը բերելու համար: Տաճատ Սարգսյանը հստակ չպատասխանեց, փոխարենը խոսեց նախկին կառավարման առավելությունների եւ ներկա բացթողումների մասին:

Հիմնական վիճահարույց հարցերում, որոնց նկատմամբ անտարբեր էին ներկա իշխանավորները, կա համակարծություն՝ ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը։ Նա կուսակցության համակիր է, ասում է, որ մեծացել է կոմունիստական գաղափարներով եւ այսօր պատգամավորության թեկնածու է առաջադրվել վարկանիշային ցուցակում։ Նա ներկայացնում է այն թիրախային կետերը, որոնք լինելու են կոմկուսի ուշադրության կենտրոնում:

Անվճար կրթությունը, ավելի հստակ՝ կրթության ընդհանրական խնդիրները նույնպես առանցքային դրույթ են։ Բիզնես կրթական նախագծերից վերադառնալ ավանդական, դասական կրթական նորացված համակարգին՝ նշում է մանկավարժ Արմինե Դավթյանը։

Եվ վերջում, ինչո՞ւ կուսակցությանը չի հաջողվում այսքան հավակնոտ ծրագրային դրույթներ ունենալով հանդերձ՝ ներկայացված չլինել խորհրդարանում: Հին, բայց  չհնացած կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը նշում է խանգարող անձանց անունները, որոնք տարբեր ձեւերով խոչընդոտել են քաղաքական ուժի գործունեությանը: «Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Մանուկյանը, շրջանցելով օրենքը եւ կուսակցությունից վերցնելով հիմնական գույքը, իրենց թողնելով փողոցում»՝ ասում է ընկեր Սարգսյանը եւ հավելում, իրենք չեն կորել եւ այժմ նախընտրական գործընթացներում են:

Ցուցադրել ավելի
Back to top button