Հասարակություն

«Գյումրին առանց տնակների». կքննարկվեն խոսքից գործի անցնելու ուղիները


«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը քաղաքական ուժերի համար խնայողական արկղեր է պատրաստել, տնակների ստվարաթղթե մանրակերտներով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որպես շահագրգիռ մարդկանց համախմբում իր ներդրումն ունենա Գյումրիին հուզող ամենամեծ խնդիրներից մեկի լուծման հարցում: «Քաղաքական բոլոր ուժերը, ովքեր ձևավորելով կառավարությունն ու ազգային ժողովը, պետք է ձեռնամուխ լինեն այս խնդրի լուծմանը հետագայում, թող որ սկսեն այս պահից», որոշել են հոգաբարձուների խորհրդի երիտասարդներն ու զրուցել բոլոր քաղաքական ուժերի հետ: Մարտի 28-ին քննարկելու են խոսքից գործի անցնելու ուղիները:

Ցուցադրել ավելի
Back to top button