Մշակույթ

Այսօր հայ գրականության հանճարի 120-րդ տարեդարձն է


Դեպի Չարենց տանող ճանապարհն այսօր էլ կանաչ է, նրան դեռ սիրում ու կարդում են, սակայն ժամանակն է, որ Չարենցին ամբողջությամբ ճանաչենք՝ իր բոլոր դրսևորումներով»,- ասում  գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը:  Նրա ստեղծագործական կյանքը տևեց ընդամենը 25 տարի, բայց այն չափազանց հարուստ էր ու բազմաբովանդակ: Ինչպես ասում էր Վարուժանը՝ սիրում էր փոխել լարերը, մի Չարենցին անընդհատ նոր Չարենց էր հաջորդում. «Չարենցը բարդ կերպար էր»,-ասում է գրականագետը: Այսօր հայ գրականության հանճարի 120-րդ տարեդարձն է:

 

Չարենցագիտությունը մեր գրականագիտության այն ճյուղն է, որն առավել բորբոք է այսօր: Մեր գրական անդաստանում չենք գտնի որևէ այլ հայ հեղինակի, ով ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում և ավելի կենդանի ներգործություն է ունեցել հայ պոեզիայի վրա, որքան նա:

«Դեպի Չարենց բերող ճանապարհներն էլ այսօր կանաչ են, աշակերտներն ու ուսանողները սիրում և կարդում են նրան: Այդուհանդերձ ընթերցողը Չարենցին մակերեսորեն գիտի, շատերի համար նրա պոեզիան սահմանափակվում է միայն «Ես իմ անուշ Հայաստան»-ով, բայց ժամանակն է, որ նրան ամբողջությամբ ճանաչենք՝ իր բոլոր դրսևորումներով»,-ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Կենսագրական դրվագներ, որոնք, թերևս, ամենից լավ են բնորոշում Եղիշե Չարենցին. ըստ գրականագետի դա ընտանեկան խմբանկարն է, որտեղ Չարենցը մոտավորապես 10 տարեկան է, կանգնած է ձիգ, հպարտ, սխրանքի պատրաստ: «Սխրանքի պատրաստ այդ տղան էր, որ կարողացավ 17 տարեկանում գիրք հրատարակել Կարսի պես փոշոտ, կորած քաղաքում, իսկ հաջորդ տարին կամավոր գրվեց ու գնաց հասավ մինչև Վան:

Իր մեծությամբ հանդերձ Չարենցն, այդուամնեայնիվ, մնաց հայ գրականության նեղ սահմաններում ու չդարձավ համաշխարհային գրականության մասը, ինչին իրավամբ արժանի էր:

Ցուցադրել ավելի
Back to top button