ԿարևորՔաղաքական

Վիգեն Սարգսյան. Արցախը զարգանում է սեփական մոդելով

Երևանում այսօր ﬔկնարկել է ﬕջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստը: Նիստի շրջանակներում Հայաստան ժամանած ռուսաստանցի առաջատար փորձագետները, քաղաքագետներն ու հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչները քննարկում են  «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության ﬔջ» թեման։ «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով նաեւ Արցախյան հիմնախնդրին:

 

ԽՍՀՄ փլուզման ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ժողովուրդն օրենսդրության և ﬕջազգային իրավական նորﬔրի շրջանակներում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը և տարիների ընթացքում ձևավորել արդյունավետ պետական կառավարման համակարգ, տնտեսական և ժողովրդավարության զարգացման հստակ մոդել` միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ցավոք, այդ ժամանակ Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ռազմական ուժը հակադրեց: Եվ չնայած սպառազինության, դեմոգրաֆիայի զգալի տարբերությանը՝ Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքները, ձևավորել պետական կառավարման արդյունավետ համակարգ: Այսօր Արցախը առաջ է շարժվում տնտեսության զարգացման սեփական մոդելով, զարգացնում է ժողովրդավարությունը և այս աﬔնը էականորեն տարբերվում է նրանից, ինչ առաջարկում  է Ադրբեջանը»,- ելույթում նշեց պաշտպանության նախարարը։

Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է՝ հիշեցրեց մեր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով նաեւ, որ արդեն 29 տարի ստիպված է պաշտպանել Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը: «Ցավոք այսօր էլ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, ուստի,  բնականաբար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ստիպված են ադեկվատ պատասխան տալ հակառակորդի գործողություններին, որպեսզի սառեցնեն տաք գլուխները եւ  ընդգծեն այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու  անհնարինությունը»:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ տարածաշրջանային առումով ﬔր արտաքին քաղաքականության հիմնարար բաղադրիչն է ռազմավարական ﬕությունը Ռուսաստանի Դաշնության հետ, որն ամրագրված է ﬕ շարք երկկողմ և տարածաշրջանային համագործակցության փաստաթղթերով: Վիգեն Սարգսյանը նաեւ շեշտեց, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր-անդամներից մեկն է եւ  մշտապես շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն ﬕավորմանը:

Մենք իսկապես հավատում ենք, որ այս կազմակերպությունը կարող է արժանի տեղ գրավել ﬕջազգային հարաբերությունների համակարգում՝ նշեց Վիգեն Սարգսյանը՝ շեշտելով, որ, այնուաﬔնայնիվ, ՀԱՊԿ-ում դեռ կան խնդիրներ։  «Ի՞նչն ենք այդ կազմակերպությունում ﬔնք համարում ոչ այնքան արդյունավետ. ՀԱՊԿ անդամ երկրների՝ արտաքին քաղաքականությունում առաջնահերթությունների համադրումը։ Մենք տեսնում ենք, որ երրորդ կազմակերպություններում, այլ հարթակներում, այնուաﬔնայնիվ, դեռ կա գայթակղություն՝ ﬕ քիչ անտեսել ՀԱՊԿ գործընկերների շահերը որոշ անդամների կողﬕց։ Բայց ես կարծում եմ, որ դա կազմակերպության ներսում մանկական ձախլիկության պես հիվանդություն է, որը ժամանակի հետ պիտի անցնի»:

Մեր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հավելել է, որ դրա հետ ﬔկտեղ Հայաստանը բավականին ակտիվ գործակցում է ՆԱՏՕ-ի հետ, որը շատ թափանցիկ է Հայաստանի բոլոր գործընկերների համար։ «Մենք, մասնավորապես, կարևորում ենք խաղաղապահ առաքելությունը, որը ﬔնք իրականացնում ենք ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների կազմում Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում: Հայ խաղաղապահները բարձր արդյունավետությամբ կատարում են իրենց պարտականությունները՝ նպաստելով խաղաղության ապահովմանը»,- այս շեշտադրմամբ իր խոսքը եզրափակել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button