Տնտեսական

Սահմանամերձ համայնքներն սպասում են ներդրումների. ոչ մի խոշոր գործարար այստեղ չի գալիս

2015թ հունվարի 1- ից Հայաստանի 32  սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեություն իրականացնողներն ազատվել են հարկային բոլոր պարտավորություններից: Ի դեպ, վերջերս կառավարության որոշմամբ՝   արտոնություններ ստացած համայնքներին միացավ ևս մեկը՝ Ազատամուտը: Քանի՞ ընկերություն է ստեղծվել այս ընթացքում, արդյո՞ք խոշոր գործարարները ցանկություն հայտնել են իրենց բիզնեսը սահմանամերձ բնակավայրեր տեղափոխել, թե՞ ոչ։

 

Հայրենիքը սահմանից է սկսվում, հատկապես նախընտրական այս փուլում նմանատիպ հայտարարություններ հաճախ ենք լսում: Սահմանամերձ համայնքներն այս օրերին ավելի քան ուշադրության կենտրոնում են հայտնվել:  Նրանց բարեկեցիկ կյանք ու աշխատանք են հիմնականում խոստանում: Մինչ այդ էլ նման շռայլ խոստումներ բնակիչները  լսել են, սակայն դրանից նրանց կյանքում գրեթե բան չի փոխվել: 30 և ավելի տարվա մանկավարժի փորձ  ունեցող   սահմանամերձ  Այգեպարից Արմենուհի Զուռնաչյանն անհանգիստ  է՝ աշակերտների թիվը նվազում է։

Սահմանամերձ համայնքներում աշխատատեղեր չկան մի պարզ պատճառով՝ թշնամուն դեմ հանդիման կանգնած գյուղերում ոչ բոլորն են պատրաստ  բիզնես դնել ու աշխատատեղ ստեղծել: Կառավարությունը փորձեց խրախուսել գործարարներին ու   2015թ հունվարից շրջանառության մեջ դրեց մի  օրենք, որով  սահմանամերձ համայնքներում  տնտեսական գործունեություն  իրականացնողները ազատվում են հարկերից: Նմանատիպ 33 համայնք կա Հայաստանում, ամենաշատը՝ Տավուշի մարզում։

Շուրջ երկու տարի է անցել, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության  արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանից փորձեցինք  պատկերը պարզել:        Ներդրումային լայնածավալ ծրագիր միայն  Տավուշի մարզում է իրականցվում, այն էլ՝ միայն «Տավուշ Տեքստիլ» ընկերության կողմից: Մասնավոր հատվածի մյուս ներկայացուցիչներից և ոչ մեկը մինչ օրս սահմանամերձ համայնքներից որևէ մեկում բիզնես գործունեություն  չի իրականացրել: Արմեն Եգանյանն ընդգծում է՝ «պետությունը  նման տարածաշրջաններում բիզնես վարելու համար ստեղծում է  պայմաններ»։

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ՓՄԶ ներդրումներ վարկային  ունիվերսալ կազմակերպության կողմից տրամադրվող  վարկերը Հայաստանի զարգացման  հիմնադրամը սուբսիդավորում են ոչ թե երեք տոկոսով, ինչպես մյուս մարզերում ,այլ՝  յոթ տոկոսով եւ սա միակ աջակցությունը չէ։

Ի դեպ, հանրությանը հայտնի և ոչ մի խոշոր գործարար վերջին երկու տարվա ընթացքում ռիսկի չի դիմելու սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեություն   ծավալել՝ ստեղծելով աշխատատեղեր: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության  արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի վստահեցմամբ, սակայն, հետաքրքրվողներ եղել են:

Ցուցադրել ավելի
Back to top button