Քաղաքական

ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Կարասինին

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, շնորհավորելով Վարդան Տողանյանին Ռուաստանում բարեկամ Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ ՌԴ փոխարտգործնախարարը ՀՀ դեսպանին մաղթել է  բեղմնավոր գործունեություն՝ հույս հայտնելով, որ ՀՀ դեսպանության արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգացում ապրել և ավելի ամրապնդվել:

Հանդիպմանը քննարկվել են  հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձ է  կատարվել ՀՀ Նախագահի՝ ՌԴ կատարելիք առաջիկա պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին:

Ցուցադրել ավելի
Back to top button