ԿարևորՔաղաքական

Մինսկի խմբի համանախագահները հայտնել են ԼՂ հարցով դիրքորոշման անփոփոխության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմ են հանդես գալիս ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հանգամանալից բանակցությունների շուտափույթ մեկնարկին։ Այս մասին հայտարարել է ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

Իգոր Պոպովն ընդգծել է, որ համանախագահող պետությունների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) դիրքորոշումը, չնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Մինսկի խմբում նոր համանախագահների ներկայությանը, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ, և նրանք կողմ են հանդես գալիս հանգամանալից խաղաղ բանակությունների շուտափույթ մեկնարկին,-ասվում է Ադրբեջանի նախագահի կայքում, գրում է TASS գործակալությունը։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն ԼՂ հակամարտության ներկայիս վիճակի և կարգավորման հեռանկարների շուրջ։
Ցուցադրել ավելի
Back to top button