Հասարակություն

Ընտրելու մշակույթը կամ ինչպես չխաբվել ընտրություններում

Յոթ անգամ չափիր, մեկը՝ կտրիր. ժողովրդական բանահյուսությունից զատ նաև մասնագիտական մի շարք խորհուրդներ՝ ուղղված հայ ընտրողներին, որպեսզի ճիշտն ու սուտը միմյանցից զատեն ու իմաստուն ընտրություն կատարեն առաջիկա ընտրություններում: Ի դեպ՝ մասնագետները վստահեցնում են, որ ընտրություններից հետո էլ կյանք կա, իսկ մարդկային հարաբերություններն ավելին են, քան՝ ցանկացած ընտրական գործընթաց:  

Քաղաքական ընտրությունների մշակույթը մեզանում ցածր մակարդակի վրա է, և այն մեկ օրում կամ մեկ ամսում բարձրացնելն անհնար է։ Այս տեսակետի հեղինակ Ռուբեն Աղուզումցյանն ասում է, որ կարող է խորհուրդներ տալ, որոնք ընտրողին կօգնեն ճիշտ կողմնորոշվել՝ քվեն այս կամ այն ուժին կամ թեկնածուին վստահելուց առաջ։ «Օրինակ՝ ընտրությունը պետք է կատարել ինքնուրույն և ոչ թե ուրիշների կարծիքի ճնշմամբ»,- ասում է։

Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր  Ռուբեն Աղուզումցյանի համոզմամբ՝ մեր ազգը խելացի է և անցել է այնպիսի բարդ ճանապարհ, որ նախընտրական խոստումներով նրան խաբելն այնքան էլ հեշտ չի,  բացի կա հոգեբանական օրինաչափություն. մեծ թվով  մարդկանց կարելի է խաբել կարճ ժամանակով, քիչ թվով մարդկանց կարել է խաբել երկար ժամանակ, բայց մեծ թվով մարդկանց երկար ժամանակ խաբել անհնար է։

Այնպես որ՝ ճիշտ կողմնորոշվելու համար, ըստ փորձագետի, հայերս հարուստ փորձ ունենք, բայց, ինչպես արդեն նշվեց, հարևանների, բարեկամների ու ծանոթների ազդեցության տակ ընկնելու փոխարեն  պետք է նախ ինքնուրույն որոշում կայացնենք: Խորհուրդ երկրորդ՝ հիշել, որ ընտրություններից հետո էլ կյանք կա, չտրվել հուզականությանն ու միմյանց չեզոքացնելու գայթակղությանը: <<Ի վերջո մարդկային հարաբերություններն ավելին են, քան՝ ընտրական ցանկացած գործընթաց>>,-ասում է Ռուբեն Աղուզումցյանը:

<<Ընտրում են անձին և ոչ կուսակցությանը,  ընտրում են գաղափարը և ոչ խոստումները>>. ֆրանսիական քաղաքական PR- ի արքա Ժակ Սեգալայի խոսքն է մեջբերում PR-ի զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Հայկ Կիրակոսյանը՝ նշելով, որ սկզբունքներից և ոչ մեկը Հայաստանում այսօր չի գործում: Դասական իմաստով ոչ քաղաքական լավ գործիչներ ունենք այս ընտրություններում, ոչ էլ անգամ քաղաքական լավ դերասաններ: Ըստ Կիրակոսյանի՝ բոլորն են վատ խաղում:

Ընտրությունները խոստանում են լինել պակաս հետաքրքիր , քան հայկական եթերը ողողած հնդկական սերիալները: Փորձագետը նաև կանխատեսում է՝ ընտրազանգվածի հետընտրական հիասթափությունը կհասնի առավելագույն շեմին և այստեղ դարձյալ օգնության կհասնեն հնդկական սերիալները ՝որպես   հակադեպրեսիկ միջոցներ։

Ցուցադրել ավելի
Back to top button