ԿարևորՔաղաքական

Միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են մեկ լեզվով, իսկ Ադրբեջանը՝ այլ. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանում է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասը: Առանձնազրույցից, այնուհետև ընդլայնված հազմով հանդիպումներից հետո երկու երկրների արտգործնախարները հանդիպել են նաև լրագրողմների հետ, պատասխանել հարցերին: Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն մարտի 27-ին:

«Մարտի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան, կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում: Նրանք կփորձեն առաջ մղել գործընթացը»,-ասել է նա:

Երկու երկրների արտգործնախարարները երկուստեք շեշտել են, որ ղարաբաղյան խնդիրը չունի ռազմական լուծում և այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում:

Բանակցությունների կասեցման մեջ Հայաստանին մեղադրող Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանն ի պատասխան՝ Նալաբանդյանը հիշեցրել է, որ հենց  ապրիլյան ագրեսիայի հետևանքով են դադարեցվել բանակցությունները:

«Բանակցային գործընթացը հետ մղվեց, հենց այդ պատճառով է, որ Հայաստանը և եռանախագահողները քայլեր ձեռնարկեցին և շարունակում են ջանքերն՝ ուղղված համապատասխան պայմաններ ստեղծելուն, որպեսզի բանակցային գործընթացը հնարավոր լինի առաջ մղել»,-ասել է Նալբանդյանը։

Նապարարը նշել է, թե միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են մեկ լեզվով՝ իսկ Ադրբեջանը՝ այլ։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, «սակայն պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ»։

Back to top button