Սպորտ

Մխիթարյանը` Ռոստով-ՄՅՈւ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Ռոստովի» հետ՝ 1:1:

Խաղից հետո «կարմիր սատանաների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձել էր այդ խաղում հյուրերի միակ գոլի հեղինակը, գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Մենք ավելին էինք ուզում, սակայն տուն ենք տանում ոչ-ոքի՝ դրսում խփած կարևոր գնդակով: Շնորհակալություն երկար ճանապարհ անցած երկրպագուներին»,- գրել է Մխիթարյանը:

Ի դեպ, խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ով բացեց հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին:

Հավելենք, որ Մխիթարյանը զգուշացվել է առաջին խաղակեսում և փոխարինվել 67-րդ րոպեին:

Ցուցադրել ավելի
Back to top button