Հասարակություն

Հրաձգություն Շվեյցարիայի սրճարաններից մեկում. կան զոհեր

Երկու չարագործներ կրակ են բացել շվեյցարական «56» սրճարանում։ Դեպքը տեղի է ունեցել Բազել քաղաքում։ Այս մասին հայտնում է Tages Anzeiger-ը։

Հրաձգության զոհն է դարձել 2 մարդ, ևս 1-ը վիրավորվել է։ Վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Չարագործներին հաջողվել է թաքնվել հանցանքի վայրից։ Ներկայում իրավապահները փնտրում են նրանց և փորձում պարզել տեղի ունեցածի հանգամանքները։ Կատարվածի շարժառիթները դեռևս հայտնի չեն։

Ցուցադրել ավելի
Back to top button