ԿարևորՔաղաքական

Ինչպես է քվեն դառնում մանդատ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել ապրիլի 2-ի քվեարկության կարգը պարզաբանող նյութեր: Դրանք ներկայացնում են այն քայլերը, որոնք պետք է անի ընտրողը տեղամասում՝ տեխնիկական սարքավորումների միջոցով գրանցվելուց մինչև քվեաթերիկներ ստանալը, դրանցով քվեախուց մտնելը, քվեարկելն ու ծրարը քվեատուփի մեջ գցելը: ԿԸՀ-ում լիահույս են, որ  առաջիկա ժամանակհատվածում լիարժեքորեն կիրազեկեն ընտրողին: Իր իրազեկումը շարունակում է նաև «Ռադիոլուրը»: Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչ է լինելու քվեարկությունց հետո. ինչպես են ամփոփվելու ձայներն ու բախշվելու մանդատները:

 


Այս փուլում թեև կենտրոնացած ենք այն քայլերի վրա, որոնք ընտրողը պետք է կատարի ընտրատեղամաս մտնելուց հետո, իսկ դրանք նորամուծությունների մի ամբողջ շարք են, բայց պակաս հետաքրքիր չէ նաև մեր ընտրության այն հատվածը, որը ձայների ու ամփոփում և  մանդատների բաշխում է կոչվում: Ինչ է լինելու քվեարկությունից հետո, ինչպես է այս կամ այն կուսակցությանը, թեկնածուին  տրված ձայնը մանդատ դառնալու:

«Իհարկե, եթե ունենք քվեակարգի նոր էլեմենտները, ակնհայտ է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը որոշակիորեն ավելանում է: Նրանք են իրականացնելու քվեների հաշվարկը: Բնականաբար, հաշվարկելու են նախ կուսկացությունների օգտին տրված ձայները, ապա կոնկրետ թեկնածուներին տրված ձայները»:

Սա ԿԸՀ նախագահի, այսպես ասենք, պարզ բացատրությունն է այն բարդ գործընթացի, որը սահմանվել է Ընտրական օրենսգրքով: Կուսկացությունների ստացած ձայների հաշվարկը նորություն չէ և խոսքը հատկապես այն հոդվածների մասին է, որոնցում ներկայացվում է, թե ինչպես են ամփոփվելու տարածքային թեկնածուների ստացած ձայները:

«Ես կարծում եմ, որ բոլորվին կարիք չկար, որ օրենսգրքում ետղ գտնեին բարդ երկրաչափական բանաձևեր, այն էլ ոչ թե 1-2 հատ, այլ մի քանի հատ»:

«Ընտրությունը քոնն է» կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը նկատի ունի օրինակ հետևյալ բանաձևը, որը Ընտրական օրենսգրքում ներկայացված է այպես:

Յուրաքանչյուր ընտրական տարածքին հասանելիք մանդատների թիվը որոշվում է ըստ այդ տարածքի համար ստացված գործակցի: Գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ այն հավասար է տվյալ ընտրատարածքում կուսակցությանը  կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի և հերթական մանդատի համար ընտրական տարածքի գործակիցը հաշվելիս այդ ընտրական տարածքին արդեն բաժին հասած մանդատների ընդհանուր թվի հարաբերությանը: Ամենամեծ գործակիցն ունեցող տարածքը ստանում է մեկ մանդատ: Հաջորդ թափուր մանդատն ստանում է մյուս տարածքների համեմատ առավել մեծ գործակից ունեցող տարածքը: Գործակիցների հաշվարկը կրկնվում է մինչեւ բոլոր մանդատները բաշխվեն:

Այս բարդ տեքստը փորձում ենք վերծանել ԿԸՀ քարտողար Արմեն Սմբատյանի օգնությամբ:

Հասկանալու գործընթացը շարունակում ենք արդարադատության նախկին նախարար, սահմանադրական իրավունքի մասնագետ Գևորգ Դանիելյանի հետ:

Գևորգ Դանիելյանն ասում է՝ իր համար ավելի կարևոր է ոչ թե այն, թե ինչպես են հաշվվելու ձայնները ու բաշխվելու մանդատները, այլ թե ովքեր են ստանալու այդ մանդատները:

«Շատ ավելի կարևոր է, թե ովքեր են առաջադրվել: Թեկնածուները քանակով շատ են, բայց միևնույնն է այս ներկապնակը չի  արտացոլում մեր քաղաքական մշակույթը»:

Այս ընտրություններին 9 կուսկացության համապետական և տարածքային ցուցակներով  առաջադրվել է 1539 թեկնածու, նրանցից 1191-ը՝ ռեյտինգային ընտրակարգով: Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվելու է համամասնական  ցուցակի թեկնածուներին, մյուս կեսը բաշխվելու է տարածքային թեկնածուների միջև։

Ցուցադրել ավելի
Back to top button