Միջազգային

Դոնալդ Տուսկը վերընտրվել է Եվրախորհրդի նախագահ

Եվրախորհրդի գործող նախագահ Դոնալդ Տուսկը վերընտրվել է այդ պաշտոնում:

Նրա վերանշանակումը տեղի է ունեցել՝ չնայած Վարշավայի ընդդիմանալուն: Ինչպես նշում է պարբերականը՝ Լեհաստանում իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին համարում է, որ Տուսկի վրա է ընկած 2010 թվականին Սմոլենսկում ավիավթարի ժամանակ իր երկվորյակ եղբայր Լեհ Կաչինսկու մահվան պատասխանատվությունը:

Այդ կապակցությամբ Վարշավայում Եվրախորհրդի նախագահի պաշտոնում են առաջարկել այլ թեկնածուի` Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկիին:
Ցուցադրել ավելի
Back to top button