Հասարակություն

ՀՔԾ-ում ստեղծվել է արագ արձագանքման խումբ

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիների հաղորդումների և ստացված ահազանգերի ուսումնասիրման, վերլուծության, դրանց հիման վրա նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, դրանցով նախաքննության կատարման, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցությունը համակարգելու նպատակով` 2017 թվականի մարտի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով ստեղծվել է արագ արձագանքման խումբ։

ՀՔԾ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նրանումընդգրկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանը (ղեկավար), Ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչներ Արշալույս Մինասյանը, Աշոտ Օհանյանը, Գարեգին Բեգոյանը և վարչության պետերի տեղակալներ Էդիկ Հակոբյանը, Վազգեն Ավետիսյանն ու Սմբատ Մինասյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button