Քաղաքական

Հետաքրքիր բացահայտումներ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում


ԿԸՀ-ն բացի քաղաքական ուժերի ցուցակների ընդունումն ու գրանցումը, նրանցից ստացել է նաեւ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի մասին տեղեկություններ՝ աշխատանքի, գրանցման վայրի եւ այլնի վերաբերյալ: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների ուսումնասիրությունը կարող է բացահայտել շատ հետաքրքիր մանրամասներ, կարող է նույնիսկ հույսեր արթնացնել շարքային ընտրողի մոտ: Բայց ահա քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետներն այդ փաստաթղթերն ուսումնասիրում են ավելի մանրակրկիտ եւ այլ տեսանկյունից: Ինչ տեղեկություններ եւ ազդակներ կարող են մեզ հաղորդել քաղաքական ուժերի ցուցակները: Օրինակ այն, որ պատգամավորի թեկնածուների 84 տոկոսն է կուսակցական։ Ամենաշատ անկուսակցականներն առաջադրվել են հանրապետականի ցուցակով՝ 65 թեկնածու: Ընդամենը 1 անկուսակցական է ընդգրկված «Հայկական վերածնունդ» կուսակցության ընտրացուցակում:

Ցուցադրել ավելի
Back to top button