Տնտեսական

Հանձնարարականներ՝ ՀԷԿ-երի խնդիրները համակարգելու համար


Կառավարության այսօրվա նիստն էլ է հանձնարարականներով սկսվել: Դրանք վերաբերել են փոքր ՀԷԿ-երի խնդիրներին, համայնքների կողմից քաղաքցիներին մատուցվող ծառայությունների որակի արդյուանվետության բարձրացմանը, ներդրողների կողմից բարձրացման հարցերից մի քանիսին: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ  ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում կառուցապատողները և առհասարակ գործարարները հաճախ բարձրացնում են էլեկտրաէներգիայի, գազի և ջրամատակարարման ընկերությունների հետ համակարգված համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին:

«ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերի իրակամացման և ներդրողներին աջակցելու նպատակով հանձնարարվում է՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարին հնգօրյա ժամկետում առաջարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, Հայաստանի ՀԷՑ և Վեոլիա ջուր ընկերություններին առաջարկել պատասխանատուներ, որոնք ՀՀ քաղաքաշիանության պետական կոմիտեի և համայնքների ղեավարների հետ ռեգուլյար համատեղ աշխպատանքի միջոցով ներկայացնել օպերատիվ լուծումներ կառուցապատողների, ներդրողների կողմից ծագած ենթակառուցվածքներին առնչվող հարցեր: Երկրորդ՝ ՀՀ քաղաքաշիանության պետական կոմիտեին հնգօրյա ժամկետում կնքված ներդրումային համաձայնագրերի պատճեները համապատասխան գրությամբ ներկայացնել վերոնշյալ ընկերություններին և ընկերությունների ու ներդրողների կողմից բարձրացված հարցերի քննարկմանը ներգրավել էներգետիկ ենթակառաւոցվածքների ու բնական պաշարների նախարարությանը»:

Անդրադառնալով, համայնքնների կողմից քաղաքցիներին մատուցվող ծառայությունների որակի արդյունավետության բարձրացման խնդրին Կարեն Կարապետյանը նշել է, որ  բազմիցս են արձանագրել ՏԻՄ-երի համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյունավետ: Տարածքային կառավարման ու զարգացման նախարարը կառավարությանը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չեն կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը:

«Համայնքների կողմից մատուցվող ծառայույունների որակը դեռևս բավարար չէ, ցածր է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը: Այս և այլ խնդիրների լուծմանը պետք է ուղղված լինեն նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունը, դրանք պետք է առաջարկեն էապես նոր մոտեցումներ: Այդ նպատակով հանձջնարարում եմ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին երկասմյա ժամկետում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ համայնքների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, միջազգային ու փորձագիտական խմբերի հետ, անհրաժեշտության դեպքում լրամշակել համապատասխան նյութերը և տրամադրել համայնքներին, միաժամանակ, նախարարությանը մարզպետարանի մջոցով խստորեն վերահսկել գործնականում դրանց իրականացումը: Մեթոդաբանությունը տվել ենք, հիմա երկասմյա ժամկետում պետք է ինտենսիվ աշխատենք, որպեսզի կարողանանք կիրառական պրոդուկտ ստանալ»:

Ցուցադրել ավելի
Back to top button