Տնտեսական

Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին պատրաստվում է նաեւ կառավարությունը


Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվում են ոչ միայն  գյուղացիները, այլ նաև կառավարությունը՝ նրանց օժանդակություն տրամադրելով: Գործադիրն այսօր հաստատել է մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի,  հացահատիկի, գարնանացան սերմացուի տրամադրման նախագծերը:  Կառավարությունը հաստատել է նաև  պարտադիր սպանդանոցային մորթի ժամանակացույցը: ՀՀ կառավարության ծրագրով սահմանվել է  2017թ.-ից սկսած անցնել մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի։ Այդ անցումը կավարտվի 2021թ: Հայաստանի մի շարք մարզերում, սակայն սպանդանոցներ չկան, գյուղացիները «Ռադիոլուրի» հետ զրույցում իրենց  դժգոհությունն են հայտնել:

Ցուցադրել ավելի
Back to top button