Քաղաքական

Գագիկ Ծառուկյանինն Արմավիրում ասել է, որ պատրաստ է օգնել բոլորին


Այսօր արմավիրցիները քաղաքի հրապարակում դիմավորել են Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: ԲՀԿ առաջնորդը խոսել է ժողովրդի հոգսաշատ վիճակի մասին, ասել, որ տեղյակ է իր հոգսերին, միշտ կապի մեջ է նրանց հետ և պատրաստ է օգնել բոլորին: Հանդիպման մասնակիցները բազմաթիվ նամակներ են փոխանցել Ծառուկյանին, բոլորն էլ ֆինանսական աջակցություն են խնդրել և բնակարան: Ծառուկյանը վերցրել է նամակները, խոստացել է խնդիրներին լուծում տալ ապրիլի 2-ից հետո:

 

 

Մինչ 83-ամյա ծերունին Արմավիր քաղաքի մշակույթր տան դիմացի հրապարակում  քարոզում էր ընտրողներին ձայնը տալ Ծառուկյան դաշինքին և  շտաբի անդամներն արդեն պատրաստ էին դիմավորելու Գագիկ  Ծառուկյանին, հանկարծ նկատեցին, որ մշակույթի տան պատին փակցված է ՀՀԿ պաստառը, որտեղ գտնվում է ՀՀԿ շտաբը, որոշեցին  շտկել տեխնիկական թյուրիմացությունը և սկսեցին տեղաշարժել Ծառուկյան դաշինքի պաստառը պահող  հավաքովի մետաղական  սյուները: Տեղաշարժման պահին 2 սյունն էլ  շրջվեց, բարեբախտաբար տուժողներ չեղան:  Հանդիպման մասնակիցները ծածկել էին Արմավիր քաղաքի հրապարակը:

Հանրահավաքի մասնակիցները  հիմնականում սոցիալապես  անապահով խավն էր, մեծ մասն ունեին նամակներ, որոնք պատրաստվում էին հանձնել Գագիկ Ծառուկյանին, բոլորն էլ հույս ունեն, որ նամակներն  անպատասխան չեն մնա:

Հավաքվածների թվում էր  նաև ապրիկլյան քառօրյայում Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղից զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը: Նրանք անօթևան են, արդոեն մեկ տարի ընտանիքով ապրում են  Արմավիր քաղաքում վարձով ապրող քրոջ տանը

,,Անօթևան ենք, որի պատճառով տեղափոխվել էինք Ռուսաստան, տղաս Ռուսաստանից եկավ մեկնեց բանակ, ապրիլի 2-ին զոհվեց ու մենք վերադարձանք մինչև հիմա ապրում ենք քրոջս տանը: Դիմում ենք Ծառուկյանին բնակարանի հարցով,,:

Նախատեսված հանդիպումից 45 րոպե անց եկավ ԲՀԿ կուսակցության առաջնորդը և սկսվեց իրարանցումը: Աղ ու հացով դիմավորելուց հետո  Գագիկ Ծառուկյանը դիմեց ժողովրդին, խոսեց գյուղատնտեսությանը բնական աղետից պատճառված վնասի  և բանկերին  ժողովրդի ունեցած պարքերի մասին,  ասաց, որ պետք է պետությունը հոգ տանի այդ մասին՝ սառեցնելով վարկերի տոկոսները:

Այնուհետև  հանաքվածներից ճշտեց, թե քանի վարկառու կա կանգնած, բոլորն աղաղակեցին: Հետաքրքվեց քանի տոկոսով են վերցնում վարկերը, ինչքան պարտքեր ունեն: ԲՀԿ առաջնորդը ժողովրդի շահեկան վիճակի իր առաջարկները ներկայացրեց:

Հանդիպման ընթացքում  Ծառուկյանը մեջբերումներ արեց արաբական երկրներում գյուղմթերքի պահանջարիկի մասին, որը կարող է ներմուծել նաև Հայաստանից: Իր խոսքերի հավաստիությունը ստուգելու համար երբեմն դիմում էր ժողովրդին՝ հավատում է:

Կոչ արեց իր դաշինքին ու թեկնածուներին ձայն տալ, որպեսզի իրենք օրենքի ուժով լուծեն խնդիրները:

Ցուցադրել ավելի
Back to top button