Գագիկ Ծառուկյանինն Արմավիրում ասել է, որ պատրաստ է օգնել բոլորին


Այսօր արմավիրցիները քաղաքի հրապարակում դիմավորել են Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: ԲՀԿ առաջնորդը խոսել է ժողովրդի հոգսաշատ վիճակի մասին, ասել, որ տեղյակ է իր հոգսերին, միշտ կապի մեջ է նրանց հետ և պատրաստ է օգնել բոլորին: Հանդիպման մասնակիցները բազմաթիվ նամակներ են փոխանցել Ծառուկյանին, բոլորն էլ ֆինանսական աջակցություն են խնդրել և բնակարան: Ծառուկյանը վերցրել է նամակները, խոստացել է խնդիրներին լուծում տալ ապրիլի 2-ից հետո:
Մինչ 83-ամյա ծերունին Արմավիր քաղաքի մշակույթր տան դիմացի հրապարակում քարոզում էր ընտրողներին ձայնը տալ Ծառուկյան դաշինքին և շտաբի անդամներն արդեն պատրաստ էին դիմավորելու Գագիկ Ծառուկյանին, հանկարծ նկատեցին, որ մշակույթի տան պատին փակցված է ՀՀԿ պաստառը, որտեղ գտնվում է ՀՀԿ շտաբը, որոշեցին շտկել տեխնիկական թյուրիմացությունը և սկսեցին տեղաշարժել Ծառուկյան դաշինքի պաստառը պահող հավաքովի մետաղական սյուները: Տեղաշարժման պահին 2 սյունն էլ շրջվեց, բարեբախտաբար տուժողներ չեղան: Հանդիպման մասնակիցները ծածկել էին Արմավիր քաղաքի հրապարակը:
Հանրահավաքի մասնակիցները հիմնականում սոցիալապես անապահով խավն էր, մեծ մասն ունեին նամակներ, որոնք պատրաստվում էին հանձնել Գագիկ Ծառուկյանին, բոլորն էլ հույս ունեն, որ նամակներն անպատասխան չեն մնա:
Հավաքվածների թվում էր նաև ապրիկլյան քառօրյայում Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղից զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը: Նրանք անօթևան են, արդոեն մեկ տարի ընտանիքով ապրում են Արմավիր քաղաքում վարձով ապրող քրոջ տանը
,,Անօթևան ենք, որի պատճառով տեղափոխվել էինք Ռուսաստան, տղաս Ռուսաստանից եկավ մեկնեց բանակ, ապրիլի 2-ին զոհվեց ու մենք վերադարձանք մինչև հիմա ապրում ենք քրոջս տանը: Դիմում ենք Ծառուկյանին բնակարանի հարցով,,:
Նախատեսված հանդիպումից 45 րոպե անց եկավ ԲՀԿ կուսակցության առաջնորդը և սկսվեց իրարանցումը: Աղ ու հացով դիմավորելուց հետո Գագիկ Ծառուկյանը դիմեց ժողովրդին, խոսեց գյուղատնտեսությանը բնական աղետից պատճառված վնասի և բանկերին ժողովրդի ունեցած պարքերի մասին, ասաց, որ պետք է պետությունը հոգ տանի այդ մասին՝ սառեցնելով վարկերի տոկոսները:
Այնուհետև հանաքվածներից ճշտեց, թե քանի վարկառու կա կանգնած, բոլորն աղաղակեցին: Հետաքրքվեց քանի տոկոսով են վերցնում վարկերը, ինչքան պարտքեր ունեն: ԲՀԿ առաջնորդը ժողովրդի շահեկան վիճակի իր առաջարկները ներկայացրեց:
Հանդիպման ընթացքում Ծառուկյանը մեջբերումներ արեց արաբական երկրներում գյուղմթերքի պահանջարիկի մասին, որը կարող է ներմուծել նաև Հայաստանից: Իր խոսքերի հավաստիությունը ստուգելու համար երբեմն դիմում էր ժողովրդին՝ հավատում է:
Կոչ արեց իր դաշինքին ու թեկնածուներին ձայն տալ, որպեսզի իրենք օրենքի ուժով լուծեն խնդիրները: