Հասարակություն

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ

Մարտի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց, տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ցուցադրել ավելի
Back to top button