Տնտեսական

Կարեն Կարապետյանն ամփոփել է ՌԴ վարչապետի հետ հանդիպման արդյունքները

ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել Մոսկվա այցի ժամանակ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այս մասին հայտնում է Ղրղըզստանից Երևան վերադարձի ճանապարհին օդանավում արված տեսաուղերձում:

Ամփոփելով ՌԴ վարչապետի հետ հանդիպման արդյունքները՝ վարչապետը, մասնավորապես, նշում է. «Քննարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել Մոսկվա այցի ժամանակ, և ֆիքսել ենք, թե որտեղ ենք գտնվում և ուրենք շարժվում: Մոսկվայի այցից հետո բավականին ինտենսիվ բանակցություններ են եղել մեր գերատեսչությունների ղեկավարների և նախարարների միջև, այդ թվում՝ անցած ուրբաթ օրը ներդրումների և տնտեսական զարգացման նախարարի և ֆինանսների նախարարի հետ: Քննարկվել է ազատ տնտեսական գոտու հարցը, նաև ռուսական կապիտալի մասնակցությունը դրան: Հայկական մյուս ինտեգրացիոն գոտու մասին ենք խոսել, այդ թվում նաև գյուղատնտեսական սարքավորումների մատակարարման: Էներգետիկ ոլորտի համագործակցության մասին ենք խոսել, մեր հանքային հետազոտություններին ռուս գեոլոգների մասնակցության մասին, ֆիքսել ենք մեր հետագա քայլերը»:

Ցուցադրել ավելի
Back to top button