Հասարակություն

Տոներին ընդառաջ. Ռիչարդ Միլսն այցելել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոն


Ռիտա Պալյանը սիրում է ասել, փրկելով մի կնոջ կյանքը, մենք փրկում ենք ընտանիքը և ամբողջ ազգը: Այսօր լրագրողների հետ ճապազրույցում հայտարարել է  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով կանանց տոներին ընդառաջ այցելել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոն:

Դեռ 20 տարի առաջ, երբ  ամերիկահայ բարերար  Ռիտա Պալյանն այցելեց Հայաստան, միտք հղացավ Հայաստանում  բացել Հայ-ամերիկյան առողջություն կենտրոն, որտեղ հայ կանայք կհետազոտվեն ու քաղցկեղը կհայտնաբերեն վաղ շրջանում: Իսկ դրա համար գումար էր անհրաժեշտ ու տիկին Պալյանը որոշեց գումար ձեռք բերել։

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, կանանց տոնին ընդառաջ,  այցելեց Հայ- ամերիկյան առողջության կենտրոն:  Դեսպանն ասաց, որ այս ընտրությունը պատահական չէր, քանի որ կենտրոնը մի վայր  է, որտեղ նախաձեռնություն ունեցող և խոչընդոտներ հաղթահարող կանանք ստեղծել են մի կառույց, որն օգնում է այլ կանանց: Ասում է, ու հենց այդ պահն էլ օգտագործում է, և  մտերիմ կանանց հորդորում՝ անցնել կրծքագեղձի հետազոտություն:

Խաչանուշ Հակոբյանը նշում է, որ 2016-ին կենտրոնն ունեցել է 45.000 այցելու։ Դեսպանին ներկայացնելով իրենց կատարած աշխատանքը՝ ասում է, որ տարիներ առաջ  Մամոգրաֆիայի կենտրոնում օրական հետազոտում էր այցելում 3-4 մարդ, ապա այժմ կենտրոնն օրական ընդունում է 120 մարդ։ Իսկ հաճախելիության աճը վկայում  է նրա մասին, որ մարդիկ դարձել են ավելի իրազեկված և մտահոգված իրենց առողջությամբ։   Խաչանուշ Հակոբյանը ասում է, որ նրանց մեջ եղել են կանայք, որոնք եկել են առանց գանգատի, և իրենց  բժիշկները կարողացել են կանխարգելել քաղցկեղը՝ շատ վաղ կամ նախաքաղցկեղային փուլում։ Արդյուքում  փրկվել է  մոտ 7000 կնոջ կյանք:

Թեեւ ողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղը համարվում է կանացի հիվանդություն, սակայն այն հանդիպում է նաեւ տղամարդկանց մոտ: Հայաստանում այն հայտնաբերվել է 520 տղամարդու մոտ, որոնցից 22-ի մոտ՝ չարորակ։ Կենտրոնում 67 տղամարդու մոտ է հայտնաբերվել քաղցկեղ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button