ԿարևորՔաղաքական

Պաշտոնական Երեւանի արձագանքը՝ բանակցությունները կասեցնելու վերաբերյալ Մամեդյարովի հայտարարությանը


«Ադրբեջանը հետևողականորեն խաթարում ու տապալում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ի կատար ածելու գործընթացը, զուգահեռ ավելի սրելով իրավիճակը շփման գոտում»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է  ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը: Վերջինս, հիշեցնենք, հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կասեցվել են: Մեղադրելով հայկական կողմին՝ Մամեդյարովն ասել էր, թե Հայաստանը չի գնում բանակցային ճանապարհով։

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայան

Ցուցադրել ավելի
Back to top button