Տնտեսական

Ազդարարվեց կանաց գործարար հմտություններն աշխուժացնող ծրագրի մեկնարկը


Այսօր մեկնարկած «Գործարար  կանայք» ծրագիրը հերթականն է, որը ֆինանսավորում է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական միության, Շվեդիայի ու Վաղ անցումային երկրների հիմնադրամի հետ համատեղ: Արևելյան գործընկերության երկրներում   ծրագրի իրականացման համար միայն ՎԶԵԲ-ի նախնական ներդրումը կազմել է 55 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը նպաստելու  է կանանց բիզնես գործունեության ակտիվացմանը: Հայաստանում Եվրոպական միության  հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին  իր խոսքում ընդգծել է, որ  «ֆինանսական  ռեսուրսների հասանելիությունը Հայաստանյան աքիլեսյան գարշապարն է»: Դեսպանը կարևորել է կանանց մասնակցությունը հասարակական ու քաղաքական կյանքին: Չի մոռանում ընդգծել՝  նախընտրական ակտիվ շրջան է: Դեսպանը կանանց կոչ է արել ակտիվ լինել, նրա հայտարարությունից մի քանի րոպե անց  սրահ է մտել բնապահպան ակտիվ կանանցից մեկը:

Երևան, Արմենիա Մարիոթ հյուրանոց, Արարատ սրահ, կանանց այստեղ    ծաղիկներով են դիմավորում: Առջևում մարտի 8- ն է, իսկ այսօր՝  կանաց գործարար հմտություններն աշխուժացնող ծրագրի մեկնարկը: Այն  «Գործարար  կանայք» անվանումն ունի: Ֆինանսավորում են Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական միությունը, Շվեդիան ու Վաղ անցումային երկրների հիմնադրամը: Այստեղ են ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Դեսպանը կարևորում է կանանց մասնակցությունը հասարակական ու քաղաքական կյանքին, չի մոռանում ընդգծել՝  նախընտրական ակտիվ շրջան է:

Դեսպանի հայտարարությունից մի քանի րոպե անց սրահում հայտնվեց  կին ակտիվիստներից մեկը՝ «շատ կարևոր հայտարարություն է, որ մենք այստեղ կեղծավորությամբ չզբաղվենք»:

Ակտիվիստը բնապահպան Աննա Շահնազարյանն էր։ Բնապահպաններին այսօր ամենաշատ անհանգստացնողը Ջերմուկում մեկնարկած  Ամուլսարի ծրագիրն է: Այս ներդրումային ծրագիրը, ի դեպ, 7 տոկոսով ֆինանսավորում է ՎԶԵԲ- ը։ Հենց սրա մասին էր հայտարարում ակտիվիստը։ Հետո արդեն  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Աննա Շահնազարյանն ավելի հանգիստ  պայմաններում իր անհանգստությունը  փոխանցեց:

ՎԶԵԲ -ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը որոշեց  թեմայի շուրջ որոշ պարզաբանումներ ներկայացնել, նշեց՝ հայտարարություններից   նախ և առաջ  պետք է 1500  էջանոց ծրագիրը մանրամասն  կարդալ, վստահեցրեց՝   ծրագիրը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին:

«Մենք շատ վստահ  ներդրում ենք իրականացրել  «Լիդիան ինթերնեյշնլ » ընկերության գործունեության մեջ, նրանք ամբողջությամբ համապատասխանություն են ապահովում  ստանդարտներին»:

Իսկ ես հիշեցնեմ, 2016 թ օգոստոսին  ազդարարվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկը:  Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար:  Սա խոստանում են ծրագիրն իրականացնող կազմակերպությունում։ Բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն խոստանում  է նաև  տասը տարվա ընթացքում   700 աշխատատեղ ստեղծել: Բնապահպանների մի մասը սակայն շարունակում է  պնդել՝ այն ռիսկային ծրագիր է:

Ցուցադրել ավելի
Back to top button