Քաղաքական

ՕՐՕ. Ժառանգություն, համախմբում, հաղթանակ

 

«Մենք ասում ենք հերիք է. ժամանակն է տեր կանգնենք մեր հաղթանակին». gա ասում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որը նախընտրական արշավին մասնակցում է «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով: Դաշինքը, միավորում է  Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգությունը», նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը և նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարարն ասում է՝ գալիս են նոր որակի իշխանություն ձևավորելու և հանրության հավատը վերականգնելու: Սեյրան Օհանյանը նաև խոստանում է հանդիպակաց մարտ մղել բոլոր խնդիրների դեմ:

Դաշինքն արդեն հրապարակել է իր նախընտրական ծրագիրը: Այն «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց» անվանումն ունի: Դաշինքի ներկայացուցիչներն ասում են ծրագրի հիմքում երկու կարևորագույն սկզբունք են դրել՝ ներառել են ՀՀ քաղաքացիներին հուզող բոլոր կարևորագույն խնդիրները և ամրագրել, որ փոփոխությունների արդյունքները պետք է երևան ոչ թե հեռավոր ապագայում, այլ իրական կյանքում  և հիմա:

Ցուցադրել ավելի
Back to top button